Պայթյուն Ռայնիսի փողոցում, շենքը փլուզվել է․ վարչապետն ու ԱԻ նախարարը դեպքի վայրում են. (Լուսանկարներ). Թարմացվող

8:48- ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ դեպքի վայրից եւ նշել, որ այս պահին 2 հոգի փլատակների տակ են, փրկարարները աշխատում են։

8:38- Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զեյթուն թաղամասի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորվում:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը՝ armtimes.am