ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 132 ՄԱՐԴ

Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 132 մարդ։ Վարակվածների թիվը 5974 է։ Այս մասին հայտնում է ռուսական «Газета», վկայակոչելով ՉԺՀ Առողջապահության պետական կոմիտեի հրապարակած տվյալները։ Նշվում է, որ 103 մարդու էլ հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ու ապաքինվել։ Վիրուսը տարածվել է Չինաստանի առնվազն 31 նահանգներում։