Ուշագրավ. Փաշինյանի անակնկալ որոշումը. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանին եւ Արամ Ղարիբյանին, ինչպես նաեւ օգնական Մհեր Սահակյանին…

Ազատման պատճառները չեն նշվում, հայկական ԶԼՄ-ներում նշվում է, թե դա կարող է կապված լինել ներդրողներին Հայաստանից վանելու հետ…

Նկատի առնելով գլխավոր խորհրդականների ոլորտները, կարելի է ենթադրել, որ հնարավոր է խնդիրներ են առաջացել արտաքին քաղաքական ու տնտեսական որոշակի ուղղություններով…

Միեւնույն ժամանակ, պետք է նկատել, որ Ստեփանակերտում օգոստոսի 5-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը փաստացի հռչակեց նոր քաղաքականության օրակարգը, հիմնված համահայկական կոնսենսուսի 6 կետերի վրա…

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը փորձ էր անում դուրս գալ հեղափոխության որոշակի շրջապտույտից ու հետհեղափոխական դիսկուրսը «նախկին-նոր» վեճից տեղափոխել համահայկական երկխոսության եւ կոնսենսուսի հարթություն…

Իսկ նոր քաղաքականությունը պահանջում է համարժեք թիմ, նկատի առնելով այն հանգամանքը, որ գործող մեծամասնությունը զգալի մասով ձեւավորվել է հեղափոխական խնդիրների տրամաբանությամբ եւ մինչ այժմ դուրս չի գալիս այդ շրջանակից, անընդունակ լինելով գեներացնել լուրջ օրակարգեր…

Հատկանշական է, որ Փաշինյանի օգոստոսի 5-ի ծրագրային ելույթը լռության մատնվեց նույնիսկ իշխող մեծամասնության կողմից…

Իրավիճակը բավական դիպուկ է նկարագրել իշխող մեծամասնության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը.

«Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։ Էդ մարդիկ չհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։ Ու էդ մարդկանց պետք է արագ ազատել էդ պատասխանատվությունից, շատ արագ»…

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի ելույթի թեզերն ու դրված նպատակներն անիրագործելի չեն, սակայն պահանջում են այլ բնույթի ու տրամաբանության, դրված խնդիրներին համարժեք թիմ եւ գործունեություն…

Դրանց իրականացումը հենց հեղափոխությունն է, որը երկիրը դուրս կբերի անկման իրավիճակից…