Ունենք մահվան նոր դեպքեր․ Քանի հոգի է ավելացել Հայաստանում վարակվածների թիվը

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության`

(COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է

1067-ի, ունենք առողջացման 265, մահվան՝ 16 դեպք, փաստացի բուժվողները 786-ն են, բացասական թեստեր՝ 8316:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

Մնացե՛ք տանը,
Սահմանափակե՛ք շփումները,
Հետևե՛ք անձնական հիգիենային,
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,
Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: