Ունենք մահվան դեպք։ Հաստատված նոր դեպքերի տվյալները

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է՝

1111-ի, ունենք առողջացման 297, մահվան՝ 17 դեպք, փաստացի բուժվողները 797-ն են, բացասական թեստեր՝ 9095: