Որքш՞ն է տևում Քпվիդ-ով հիվшնդների մпտ հшմի և հпտի կпրпւստը

Medmedia.am-ը գրել է․ COVID 19-ով վարակված մարդկանց մեծամասնությունը նշում է, որ վարակվելուց օրեր անց նկատում է համի և հոտի կորուստ։ Թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, փորձեցինք պարզել ԼՕՌ բժիշկ Նարինե Առուշանյանից․․․

«Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը անմիջապես չի ազդում քթի կամ բերանի մեջ հոտային և համային ռեցեպտորների վրա, այսինքն՝ եթե նախկինում ենթադրվում էր, որ դա պայմանավորված է վիրուսի կողմից ֆունկցիաների վնասմամբ, հիմա արդեն փոխվել է և վստահորեն ասում են, որ դա ոչ թե վիրուսի ամիջապես ազդեցությունն է նյարդային վերջավորությունների վրա, այլ՝ ընդհանուր հոտային և համային զգացողությունների նյարդային ֆունկցիայի վրա։ Ըստ էության, ազդեցություն է հատուկ բջիջների վրա, ինչից կարելի է վստահորեն ասել, որ հոտի և համի զգացողությունները ամբողջությամբ չեն անհետանուն և ենթակա են վերականգնման»,-հայտնեց նա․․․

Առուշանյանը նշեց, որ հենց սրա պատճառով, մեծամասամբ՝ համի և հոտի զգացողությունը վերականգնվում է։ «Եթե վնասվեր անմիջապես քթի մեջ հոտառական ռեցեպտորները, ինչպես որոշ վիրուսների ժամանակ է լինում, այդ դեպքում վերականգնելու հավանականությունը նվազում է։ Իսկ COVID 19-ի դեպքում՝ գրեթե բոլորի մոտ համի և հոտի զգացողությունը վերականգնվում է»,-ընդգծեց բժիշկը՝ հավելելով, որ դեռ չկան հստակ հետազոտություններ, որոնց արդյունքում կարող ենք հստակ ասել, թե որքան է տվում մարդկանց մոտ համի և հոտի կորուստը։ Նա նաև հայտնեց, որ նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ առողջանում են, գանգատներ չեն ունենում, այլևս չեն բուժվում, հնարավոր է, որ համի և հոտի բացակայություն ունենան և այն տևի մի քանի շաբաթ, անգամ հնարավոր է մեկ ամիսից ավելի։ Լուսինե Մարդոյան/ medmedia.am