Ով կլինի ՀՀ նոր ոստիկանապետը․ Անսպասելի նշանակում

Hraparak.am-ը գրում է․

Այսօր հերթական աղմկոտ կադրային փոփոխությունները կհրապարակվեն։ Արդեն գրել ենք, որ դիմումներ են ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը և ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Մեր աղբյուրներից տեղեկացանք,որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում կնշանակվի տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը,ԳՇ պետի փոխարեն կնշանակվի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը։

Մենք տեղեկացանք, որ աշխատանքից ազատվում է նաև ոստիկանապետ Արման Սարգսյանը, որին կփոխարինի Ներքին զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը , որը Նիկոլ Փաշինյանի ընկերն է։