Ով է Կարեն Կարապետյանի ռեստորանի զարդարանքի հեղինակը, ինչը հիացրել է նաև Փաշինյանին. (ՖՈՏՈ)

armday.am-ը գրում է․

Մի քանի օր է սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են Գյումրիում գտնվող «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի ամանորյա զարդարանքը․․․

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող ռեստոտորանի եւ քաղաքի այդ հատվածի զարդարանքով տպավորված էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքի իր էջում եւ գրել. «Գյումրին պատրաստվում է Ամանորին»․․․

«Ֆլորենս Գյումրի» Ռեստոանի տնօրեն Կարեն Հարությունյանը ArmDay.am-ի հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես են կարողացել ամանորյա գրավիչ զարդարանք ստանալ․․․

«Ամանորյա ձևավորման քննարկումների ժամանակ միտք ծագեց լուսավորել շենքն ամբողջությամբ։ Ձևավորման և կազմակերպման ընդհանուր աշխատանքները վստահվել էին ինձ․ յուրաքանչյուր հատված եղել է մտածված, անձամբ եմ հետևել ընթացքին․․․

Տոնական ձևավորման աշխատանքային հատվածը կատարվել է 4 օրերի ընթացքում, իսկ ընդհանուր նախապատրաստական աշխատանքներն ընդամենը 2 օրում․․․

Վստահ էի, որ մեր ձևավորումն արժանանալու էր մեծ ուշադրության, եթե երեկոյան ժամերին անցնեք մեր փողոցով, կտեսնեք՝ ինչ հերթեր են գոյանում ամանորյա, լուսային ֆոնին լուսանկարվելու համար։ Կարելի է ասել, մեզ հաջողվել է տրամադրություն փոխել, գույն հաղորդել մեր քաղաքին»,- ասաց նա․․․

Հիշեցնենք, որ այս ռեստորանը գտնվում է Գյումրու պատմական Կումայրի արգելոցում: 2017 թվականին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը այս ռեստորանի համար 500 հազար դոլար էր ներդրել․․․

«Պարոն Կարեն Կարապետյանի՝ մեր գողտրիկ քաղաքում ներդրում կատարելու իմաստն էլ հենց դա է՝ ապրելակերպ ու տրամադրություն փոխել․ հավանաբար կհիշեք նրա վարչապետության օրոք վերանորոգված Ռուսթավելի պատմական փողոցում կազմակերպված ամանորյա տոնավաճառը՝«Christmas Bazaar»-ը, տոնական համերգները, նա կարողացավ տներից դուրս հանել մեր քաղաքի բնակչությանը․․․

Իհարկե, անչափ գնահատելի է, որ նոր կառավարությունն էլ շարունակում է աշխատանքներն՝ ուղղված մեր քաղաքի զարգացմանը։ Մեր պատմական քաղաքն իր գեղեցկությամբ ոչնչով չի զիջում հին եվրոպական քաղաքներին․

ու յուրաքանչյուրիս պարտք պետք է լինի թեկուզ մի փոքրիկ ներդրմամբ փոխել կյանքն այստեղ․ կենդանացնել, հրաժեշտ տալ տարիների անշարժությանը։ Վստահ եմ, որ այսպես մտածում է ցանկացած գյումրեցի՝ կլինի գործարար, դիզայներ, իշխանավոր․․․»

ArmDay.am-ն արդեն գրել էր, որ Գյումրու քաղաքապետարանն այս տարվա միջացառումների համար 7 մլն դրամ է ծախսելու: