Ովքե՞ր են անձնական ինքնաթիռներով Գյումրի ժամանած հյուրերը. (ՖՈՏՈ)

Անձնական ինքնաթիռներով հյուրեր են ժամանել Գյումրի` Անկախության 28-ամյակի միջոցառումներին մասնակցելու…

shantnews.am-ը գրում է.

Այսօր Անկախության 28-ամյակին նվիրված 10 հազարից ավելի հյուրերի է սպասում Գյումրին…

Դեռ երեկվանից քաղաքը դիմավորում է արտերկրից, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարդկանց…

«Ռուսաստանի տարբեր քաղաքներից ենք, ընկերներ ենք ու երեկ երեկոյան ենք Գյումրի ժամանել մեր ինքմաթիռներով…

Հրաշալի քաղաք ունեք, չենք ափսոսում, որ ինքնաթիռներով եկել ենք այս տոնը ձեզ հետ միասին նշելու համար»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոչիից ժամանած հյուրերից մեկը…

Ոմանք իրենց անձնական ինքնաթիռներով ընկերների և բարեկամներով հետ են եկել` մասնակցելու տոնակատարություններին…

Հրապարակներում և զբոսայգիներում տեղադրվել են բեմեր, որտեղ հնչում է տարբեր ժանրի ու նախասիրության երաժշտություն,

Հայաստանի մարզերը ներկայացել են իրենց տաղավարներով…