Ողբերգական դեպք. Տղաներն օգնության փոխարեն նկարահանել են իրենց ընկերոջ մահը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանի Կառնակատա նահանգում բնակվող 19-ամյա Ջաֆֆեր Այուբը խեղդվել է լճակում, մինչ ընկերները տեսագրել են նրա մահը, հաղորդում է Unilad-ը…

Տեսանյութում երևում է, որ նա թռչում է ջրի մեջ, ապա լողալով մոտնում է ափին, սակայն չի կարողանում դուրս գալ ափ…

Նրա ընկերներից մեկը ձեռքը մեկնում է խեղդվող տղային, բայց էլի ետ է քաշում. ոչ ոք չի օգնում նրան…

Ջրի տակ անցնելուց հետո անցորդները դուրս են հանել Այուբին, սակայն նա արդեն մահացած է եղել…

Իրավապահները հետաքննում են դեպքը…

Ողբերգական տեսանյութը դիտեք ստորև.