Ողբերգական դեպք Երևանում. Բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. կա զոհ և վիրավոր. Մանրամասներ. (ՖՈՏՈ)

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում…

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ բետոնի մի հատված պոկվել է ու ընկել տղամարդկանց վրա, ինչի հետևանքով մեկը մահացել է,

իսկ մյուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն…

ArmDaily.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց,

որ նոյեմբերի 25-ին ժամը 17.45-ին շտապ օգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ խումբը կանչով մեկնել է Արղության փողոց, որտեղ բարձրությունից 2 հոգի ընկել են, մեկը մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց…

«Ժամը 18.10-ին հիվանդանոցից հաղորդում է, ստացվել, որ նշված փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ.ծնված տղամարդ…

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արղության փողոցի 20 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե սալը պոկվել և ընկել է երկու տղամարդու վրա, որի հետևանքով 1960 թ.ծնված տղամարդը տեղում մահացել է…

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն…

Կատարվում է նախաքննություն»,- ասաց Գաբրիելյանը…