ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը խոսել է քննությամբ ձեռք բերված նոր տվյալների մասին. (Տեսանյութ)

armdaily.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես ներկա է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին: Լրագրողների հետ զրույցում նա վերահաստատեց քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը, նշելով, որ կան բավարար նյութեր, որոնք վկայում են ինքնասպանության մասին…

«Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն: Իսկապաես այս պահին քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ հայտնի է արդեն, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են…

Լրագրողի դիտարկմանը, կասկածելի հանգամանքներ չե՞ն տեսնում, քանի որ Գեորգի Կուտոյանը դեկտեմբերի վերջին անկանոն կրակոցներ է արձակել, Արթուր Դավթյանն ասաց, որ եթե չլինեին խնդիրներ, հարուցված քրեական գործ չէր լինի…

«Բայց առավել շահարկումներից խուսափելու համար, ես այս պահին կրկին հաստատում եմ այսքանը, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ` ինքնասպանության մասին վկայող, բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի ու քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու, առավել ևս քննության մասին մենք բոլորս, անձամբ ես Ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,-ասաց նա…

Հարցին, թե նմանություններ չի տեսնում արդյոք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ, գլխավոր դատախազն ասաց, որ երկու դեպքում էլ հարուցված են քրեական գործեր և ստուգողական գործողություններ են իրականացվում.

«Հայկ Հարությանյանի գործով էլ ձեզ տրվեցին որոշակի տեղեկություններ, իսկ այժմ քննությունն ընթացքի մեջ է, ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու և հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու»…