ՇՏԱՊ․ Թուրքիայի կոշտ արձագանքը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն

ՇՏԱՊ․ Թուրքիայի կոշտ արձագանքը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն…

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում

ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը…

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել…

armlur.am-ը գրում է․

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը․․․

Հայտարարության մեջ նշվում է, թե բանաձևը, որը շոշափում է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների և բանակի անունը,

հակասում է Սիրիայի հարցով հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրին ու ՆԱՏՕ-ի ոգուն․․․

Անկարան հորդորում է ամերիկյան ադմինիստրացիային քայլեր չձեռնարկել,

որոնք կարող են փչացնել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները․․․