Հիշեցնենք, որ օրերս՝ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, վարչապետ Փաշինյանը ասաց․
«Ավելի քան 30 տարի ՀՀ քաղաքացիների քննարկման թեման եղել ա հետևյալը՝ գողացան, թալանեցին, խոշտանգեցին, ձեռից խլեցին, գնդակահարեցին․․․
Մոտ 30 տարի մարդկանց դիսկուրսն իշխանության մասին եղել ա էս: Եվ մոտ 30 տարի մարդկանց զգացողությունն իշխանության նկատմամբ եղել ա զզվանքը և ատելությունը»…
Նիկոլ Փաշինյանի մատնանշած 30 տարվա մեջ մտնում է նաև ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանը…
Փաստորեն, Փաշինյանը երկրորդ անգամ է հայտարարում, որ իր երբեմնի դաշնակիցն ասոցացվում է ընտրակեղծիքների, կոռուպցիայի, թալանի ու գնդակահարությունների հետ․․․
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով…
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ՝
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը․․․
Քոչարյանն այժմ գտնվում է կալանավայրում․․․
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը․․․
ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝
ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը,
իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարումը․․․
Այդ ծրագրի իրականացման ընթացքում Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 դրամ․․․
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը․․․
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է․․․
Բոլոր այս ձերբակալությունները, քրեական գործերը գալիս են վկայելու մի պարզ բան․․․
որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք չեն լինելու բացառությունները և բոլոր նրանք,
ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակ որևէ հանցանք են գործել, ապա անկասկած կանգնելու են օրենքի առջև․․․
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ վերջին շրջանում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի հարաբերությունները սրվել են․․․
Իսկ սա կարող է նշանակել, որ վարչապետին հայտնի են դարձել տեղեկություններ, որոնք կարող են առաջին նախագահի հետագա ճակատագրի վրա բացասաբար ազդել․․․
Մի բան հաստատ է ու հստակ․ եթե պարզվի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է հանցանք, կամ այդ հանցանքը իրականացվել է վերջինիս թողտվությամբ, ուրեմն ներում բեկում չի լինելու. իր էջում գրել է Լիլիթ Հարությունյանը