Շшտ կարևпր տեղեկություն բпլпր նրшնց հшմшր, ովքեր ունեն կшպույտ անձնшգիր

«Հայաստանի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտք եւ ելքի հետ կապված հարաբերությունները․․․

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար․․․

Պարզվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու եւ ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ եւ ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն․․․

Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաեւ հետախուզվող պարտապանների՝ ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը:

Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն այս թեմայի շուրջ օրինագծերի փաթեթ է քննարկման դրել եւ առաջարկում է լրացնել նշված օրենսդրական բացը․․․

Բացի այս, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը մերժելու նոր հիմք, մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա․․․

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում»: Հավելենք, որ այս կանոնները եղել են մինչև կառանտինը և ռազմական դրությունը