Երեկ շմոլ գազի հետևանքով մահացածներից երկուսը հայտնաբերվել էին լոգարանում, 3-ը՝ ննջարանում…
Հայտնի է, որ երեխաների հայրն ու մայրը բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են,
իսկ երեխաների հոգսը միշտ հոգացել են տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը…
Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը` Ժաննա Սիմոնյանը և իր չորս թոռները` 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ն…
«Մահացածների թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին…
«Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»,–նշված է ակումբի գրառման մեջ…