Նոր ուշագրավ մանրամասներ զինվորի ողբերգական դեպքից

Նոր մանրամասներ զինվորի մահվան դեպքից…

Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ)…

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է…

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն…

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով…

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար, հայտնում են ՀՀ
քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից…

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Նորայրի Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին…