Նոր մանրամասներ Կոշի գաղութի պետի ձերբակալությունից. (ՖՈՏՈ)

armdaily.am-ը գրում է.

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այսօր ձերբակալել են Կոշ ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին…

Մեզ հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են հենց կաշառք ստանալու պահին…

Նշենք, որ Լյովա Բաղդասարյանը համակարգի հնաբնակներից է, 2001թ աշխատում է ՔԿՀ-ում՝

զբաղեցնելով ամենատարբեր պաշտոններ՝ աշխատակազմի ղեկավար, պետի տեղակալ, նա 2015թ-ից առ այսօր «Կոշ» ՔԿՀ պետն է…

ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ ՔԿՀ պետը վերցրել է գողական «օբշյակի» փողը՝ 900 դոլար, որը ամսական իր հասանելիքն է եղել…

ԱԱԾ-ն նրան ձերբակալել է հենց ստանալու պահին…

Ամեն ինչ շատ արագ է եղել է, զոն նայողի միջնորդը եկել է, հենց դրսում փոխանցել 900 դոլարը, ՔԿՀ պետն էլ անձամբ վերցրել եւ ձերբակալվել է…

ԱԱԾ-ն ավելի վաղ հաստատել էր ձերբակալության լուրը՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն ուղարկել…