Նոր մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից

armlur.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին հայտնաբերվել էր ծառից կախված վիճակում…

Մուշեղյանը Սյունիքի մարզի խոշորացված Տաթև համայնքի Տանձատափ գյուղից էր…

«Առավոտը լսել ենք, որ Վահանին կախված են գտել…

Իր հայրը Տանձատափի վարչական ղեկավարն է, աշխատող, գյուղացի լավ մարդիկ են: Լավ ընտանիքից էր…

Նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, հինգ ամիս սովորելուց հետո զորակոչվել է բանակ»,-ասաց համայնքի ղեկավարը…

Ըստ մեր զրուցակցի՝ Վահան Մուշեղյանը մեկ եղբայր և մեկ քույր ուներ: Քույրը սովորել է Երևանի պետական բժշկական համալասարանում…

«Մայրը 10 օր առաջ է Ստավրոպոլից վերադարձել, և գնացել է զորամաս տղային տեսնելու, եղբայրն էլ կիրակի օրն է այցելել զորամաս…

Շատ գոհ է եղել ծառայությունից, երբեք չի բողոքել…

Ծնողներին փորձեցինք այնպես հայտնել լուրը, որ հանկարծ մի վատ բան չպատահի»,-նշեց նա…

Տաթև համայնքի ղեկավարի խոսքով՝ Վահան Մուշեղյանը ծառայել է շատ լավ, խելացի և հարգված է եղել բոլորի կողմից…

Իսկ, թե ինչն է եղել իրական պատճառը համայնքի ղեկավարը դժվարացավ պատասխանել…