Նոր մանրամասներ. Երևանում սպանված 16-ամյա աղջիկը Արտաշատից էր, ընտանիքի միակ երեխան

armdaily.am-ը գրում է. Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում դաժան սպանություն է տեղի ունեցել…

Գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի…

Իրավապահների կողմից ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել էր սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է…

ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ աղջիկը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր։ Նրան մայրը միայնակ էր մեծացրել, քույր կամ եղբյար չունի…

Արտաշատում աղջկան բոլորը ճանաչում էին որպես խելացի ու համեստ երեխա…