Նոր մանրամասներ աղմկահարույց դեպքից․ Ինչ է եղել իրականում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը․․․

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝

«Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ․․․

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ․․․

Տեղում Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն․․․

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են են նախապատրաստվում: Հետաքննիչ Ա. Սուքիասյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․․․

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ…

Դերասանը խոսելով դեպքի մասին ասել է․

Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի․․․

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ․․․ մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է․․․

գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի․․․ հետհեղափոխական Հայաստանում,

այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»։