Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին. (Լուսանկարներ)

news.am-ը գրում է.

Նոր Հաճնում այսօր՝ նոյեմբերի 20-ին հողին են հանձնել գազի թունավորումից մահացած տատիկին ու նրա 4 թոռներին…

Հուղարկավորությանը ներկա էին ինչպես բարեկամներ, այնպես էլ ընկերներ, երեխաների համադասարանցիները, քաղաքային իշխանության ներկայացուցիչները…

Հիշեցնենք, որ երեխաները գտնվում էինք տատիկի խնամակալության տակ, նրանց հայրը, որը բնակվում էր Ուկրաինայում, նախօրեին վերադարձել է Հայաստան…

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13-ի սահմանում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել,

որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել է 5 քաղաքացու դի…

Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել են շմոլ գազից…