Նոր արբանյակային լուսանկարներ «ծաղկած» Սևանա լճից. (Լուսանկարներ)

«Էկո աղբ» ֆեյսբուքյան էջը հրապարակել է հուլիսի 25-ի դրությամբ Սևանի ջրավազանի լուսանկարները արբանյակներից:

«Լիճը բոլորիս ուշադրության կարիքը ունի ու հենց հիմա․․

մի հավատացեք, որ ամեն բան անցնելու է․․ ոչ մի բան չի փոխվի, եթե քայլեր չանենք հենց հիմա․․․

Իսկ ինչ կարող ենք անել նվազագույնը․

  • Սևան գնալ, բայց այն մաքրելու նպատակով,
  •  այցելել Սևանի ափին գտնվող ռեստորաններ, հյուրանոցներ ու տեղեկացնել, նաև պահանջել, որ այս պահից սկսած տեղադրվեն ֆիլտրացիոն համակարգեր…
  •  հրաժարվել գնել ձկնատեսակները, որ բերված են Սևանից։ Փորձեք բացատրել մանր առևտրականներին, որ լուծելով հացի խնդիրը հիմա, անդառնալի հետևանք են թողնում բոլորիս ապագայի վրա…
  •  տեղեկացնել Սևանի խնդրի մասին ընկերներին, հարազատներին և բացատրել իրավիճակի լրջությունը․․․

Եկեք Սևանի ափին հանգստանալով չդառնանք Սևանի աղտոտման պատճառը․․․»,- ասված է հրապարակման մեջ: