Նիկոլ Փաշինյանի որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին ազատել է աշխատանքային պարտականություններից՝ կամավոր հիմունքներով զորակոչվելու կապակցությամբ…

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից…

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,– ասվում է վարչապետի որոշման մեջ…