«Նեմեց Ռուբոյի» վիրավորանքն ու Փաշինյանի սուր արձագանքը. (տեսանյութ)

16 տարի շարունակ Ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարած, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը`

5 ժամից ավելի տևած խուզարկությունից հետո իրավապահները մի քանի թղթապանակ թևի տակ հեռացան՝

այդպես էլ լրագրողներին չասելով, թե ինչ փաստաթղթեր են դրանցում, ինչ գործի շրջանակներում էր խուզարկությունն, ու ինչ էին փնտրում․․․

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները լրագրողներին հորդորեցին դիմել ոստիկանության լրատվական ծառայություն, այնտեղից էլ փոխանցեցին՝ ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն: Այն մինչև այս պահը չի տարածվել․․․

Ոստիկանությունից ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էին, որ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ այդ գործողությունները տեղի են ունենում: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, չմանրամասնեցին․․․

«Ազատության» տեղեկություններով՝  խուզարկություններ են իրականացվել նաև Հայրապետյանին պատկանող այլ հաստատություններում, այդ թվում նաև «Հարսնաքար» ռեստորանային համալիրում․․․

Ի դեպ, հենց այս համալիրում էր 2012-ին դաժան ծեծի հետևանքով սպանվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը․․․

Մեղադրյալի աթոռին նստեցին Հայրապետյանի թիկնապահները, իսկ ինքը հանրային ճնշման տակ վայր դրեց պատգամավորական մանդատը․․․

Ոստիկանները դեռ Հայրապետյանի առանձնատանն էին, երբ վերջինս դուրս եկավ ու լրագրողներին հորդորեց չսպասել, ասաց՝ «ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալելու»․․․

Հայրապետյանը հավելեց. – «Դիմեք Արմեն Նիկողոսյանին»: ԱԺ հանրապետական նախկին պատգամավորն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները երեկոյան կտա, որտեղ ու ինչ ձևաչափով՝ չմանրամասնեց․․․

«Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել: Իզուր տեղը մի կանգնեք, հետ գնացեք, Արմեն և Արմեն Նիկողոսյան, էտ մատնաչափիկին հարցրեք», – ասաց նա․․․

Հավելենք, նաև, որ համացանցում տարածվել է սկանդալային մի տեսանյութ, որտեղ ներկայացված է թե ժամանակին ինչպես էր Ռուբեն Հայրապետյանը վիրավորում՝

Նիկոլ Փաշինյանին։ Տեսանյութը ստորև՝