Նախարար Թորոսյանը կազատվի պաշտոնից․ Նա հրաժարական կտա

Հայաստանում մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 452 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Մահվան դեպքերը եղել են 6-ը․․․

Սրանք լրիվ նոր ու ռեկորդային թվեր են։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք, թերևս, կդառնանք աշարհում՝ կորոնավիրուսից ամենավատ ու անարդյունավետ պաշպանվող երկիրը․․․

Թորոսյան Արսենն օրեր առաջ մեղմ ասած անհարմար վիճակի մեջ դրեց մեր պետությանն ու ստիպված եղավ ներողություն խնդրել հարևան երկրից։ Իհարկե չի կարելի բացառապես Թորոսյանին մեղադրել ձախողելու մեջ, բայց հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի առաջին պաշտոնյան հենց նա է, դրանով էլ պայմանավորված է լինելու ենթադրելի նոր որոշումը։ Թորոսյանի հրաժարականի պահանջները նոր չեն, սակայն, ըստ շրջանառվող նոր տեղեկությունների այս տարվա հունիս մասին հրաժարական կտա։ Իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը