Նախագահ Պուտինը թվարկել է Ռուսաստանի գլխավոր թշնամիներին․ Արտառոց ցանկ

ՌԴ ղեկավարը նշել է՝ Ռուսաստանի գլխավոր թշնամիներին․․

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում դեռ անելիքներ կան: Նա փոխվարչապետներին կոչ է արել ստեղծել իրենց թիմերը` նախարարների կաբինետի և գերատեսչությունների բոլոր ոլորտներում առաջադրանքների արագ և արդյունավետ իրականացման համար․․

Աղքատությունը, առողջությունը, կրթությունը և ենթակառուցվածքային խնդիրները Ռուսաստանի հիմնական թշնամիներն են: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ՝ թվարկելով երկրում առկա խնդիրները: Նա նախարարների կաբինետին կոչ է արել աշխատել առավել ինտենսիվ եւ արդյունավետ․․

«Սա է մեր հիմնական թշնամին, և հիմնական նպատակը` մեր երկրի քաղաքացիների կյանքի մակարդակի և որակի բարելավումն է », – ասել է պետության ղեկավարը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ թե՛ հիմնարար խնդիրների  իրականացումը, թե՛ կառավարության ամենօրյա աշխատանքը կարեւոր են: Նա հավելել է, որ հույսը դնում է կաբինետի ակտիվ և արդյունավետ աշխատանքի վրա: