Յուրաքանչյուր 15 րոպեի ընթացքում մեկ մարդ մահանում է. Սկսվել է սուպերինֆեկցիայի գլոբալ համաճարակը

Յուրաքանչյուր 15 րոպեի ընթացքում մեկ մարդ մահանում է. Սկսվել է սուպերինֆեկցիայի գլոբալ համաճարակը…

mamul.am-ը գրում է.

Համաձայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցի՝

դեղակայուն մանրէներով յուրաքանչյուր տարի վարակվում է 3 միլիոն ամերիկացի,

և այդ մանրէները խլում են 35000 մարդու կյանք…

Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ հակաբիոտիկների նկատմամբ դեղակայուն մանրէներն ավելի վտանգավոր են ու ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում,

քան նախկինում կարծում էին, գրում է Science Alert-ը…

Հայտնի է, որ յուրաքանչյուր 11 վայրկյան, միջին հաշվով, մեկ մարդ վարակվում է դեղակայուն բակտերիայով,

և յուրաքանչյուր 15 րոպեի ընթացքում մեկ մարդ մահանում է այդ սուպերինֆեկցիաներից…

Իրավիճակը բարդանում է նրանով, որ 30 տարիների ընթացքում հակաբիոտիկների ոչ մի նոր դաս չի մշակվել…

Միևնույն ժամանակ, սուպերինֆեկցիայից մահացությունը կրճատվել է 30%-ով`

հիվանդանոցներում պաթոգենները արագ հայտնաբերելու մեթոդների շնորհիվ…