«Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպանեցի քեզ»․ Հուզիչ պատմություն

Անպայման կարդալ մինչև վերջ․ Փետրվար ամիսն էր, երբ առաջին անգամ լսեցի կորոնավիրուսի մասին, որ մեծ տարածում էր գտել Չինաստանում։ Անկեղծ ասած, մեծ հետաքրքրությամբ էի հետևում թե ինչ է կատարվում այնտեղ ու երանի տալիս, որ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա էի․․․

Օր օրի գնալով ավելի ու ավելի էի ընկղմվում այդ նոր վիրուսի շուրջ տարածվող տեղեկությունների մեջ, սակայն լուրջ չէի վերաբերվում։

Այդ օրերին որոշեցինք մեկնել Եգիպտոս՝ մի փոքր հանգստանալու ու ցրվելու առօրե հոգսերից։ Այն որ կորոնավիրուսը դուրս էր եկել Չինաստանի սահմաններից, մեզ հետ չպահեց այդ մտքից, ու բարեբախտաբար մեր՝ այնտեղ գտնվելու ընթացքում, այդ երկրում պաշտոնապես դեռևս չկար հաստատված որև է դեպք։

Հայաստան վերադառնալուց օրեր առաջ, համացանցից տեղեկացա, որ չարաբաստիկ վիրուսն արդեն մեր երկրում է։ Չեմ կարող ասել թե վախեցա, սակայն այդքան էլ նշանակություն չտվեցի այդ իրողությանը․․․

Վերադարձանք հայրենիք, անցան օրեր ու վարակված անձանց թիվը գնալով ավելացավ։

Որոշակի անհանգստություն, անկասկած կար, սակայն կառավարության ու առողջապահության հորդորներին ու հրահանգներին աչքի տակով էի դիտում՝ համարելով, որ բավական անվնաս վիրուս է ու միքանի օրից կանհետանա։

Անցան օրեր, սակայն, անհետանալու փոխարեն տարածվությունն էլ ավելի մեծացավ։ Առավելապես անհանգստանում էի ծնողներիս ու տատիկիս համար, քանի որ շատ էի լսել, որ վիրուսը հատկապես վտանգավոր է տարեցների համար․․․

Դժբախտաբար այդ անհանգստություն նույնպես մակերեսային էր, քանի որ ինձ չէի զրկում կյանքի սովորական դարձած հաճույքներից ու ինձ որևէ կերպ չէի ուզում նեղություն տալ․․․Օրվա միքանի ժամը անցկացնում էի դրսում ու տուն վերադառնալիս, էլի սովորականի պես թեթև լվանում էի ձեռքերս ու վերջ․․․

Դուրսն անգամ բժշկական դիմակ ու ձեռնոցներ չէի կրում․ չգիես ինչու վստահ էի, որ ես անխոցելի եմ։ Ու քանի, որ վստահությունս շատ մեծ էր, համոզված էի, որ երբեք չեմ կարող իմ հերթին վարակել մերոնց ու հատկապես տատիս․․․

Ցավոք սրտի, այդ վստահությունը եղավ կյանքիս ամենամեծ ու ճակատագրական սխալը, քանի որ այն, ինչ տեղի էր ունենալու օրեր հետո, հիմնովին փոխելու էր կյանքս․․․Սովորական մի երեկո, տատս հերթական անգամ թեյ էր պատրաստում, որ խմեինք, ու հանկարծ․․․․

Շարունակությունը՝ այստեղ