«Մի մնա տանը, որովհետեւ էս սաղ սուտ ա». Արսեն Թորոսյանը տարածել է հայտնիների մասնակցությամբ հոլովակը. (Տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում սոցիալական հոլովակ է տեղադրել, որտեղ հայտնի դեմքերը կոչ են անում չմնալ տանը եւ դրա համար բերում տարբեր պատճառաբանություններ:

«Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․ համավարակի տարածումը՝ նույնպես․․․

Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը»,-գրել է Թորոսյանը:

Տեսանյութը դիտեք ստորև՝

 

«Մի՛» մնա տանը

‼️Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․համավարակի տարածումը՝ նույնպես․․․Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը։ #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը #ՓրկիրԿյանքեր

Gepostet von Arsen Torosyan am Samstag, 11. April 2020