Մեր բանակի նոր զենքը՝ խուճապի է մատնել ադրբեջանցիներին․ (Photo)

Հայոց Աշխարհ թերթը գրել է՝

Վերջերս հայտարարվեց լազերային կուրացնող սարքի ստեղծման մասին: Ի՞նչէ այդ սարքը ներկայանում․․․

Լազերային կուրացման սարքը նախագծվել և ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից․․․

Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են և օգտագործվում են հակընդդեմ․․․

Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաև օպտիկա-էլեկտրոնային հետախուզության,

այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք․․․

Եվ վերջապես, ամենակարևորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է․․․

Սարքի առավելությունն այն է, որ մինչև դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի․․․

Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի․․․

Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը․․․

Ինչպես նաև հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը․․․

Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է․․․

Ինչպե՞ս է աշխատում լազերային կուրացնող սարքը՝

Մեր սարքի ճառագայթի հզորությունը բավարար է, որպեսզի ամբողջովին այրի նշանոցի մեջ եղած այն դետալները, որոնց օգնությամբ դիպուկահարը կարգավորում է կրակոցը․․․

Օպտիկան ոչնչացնելու ժամանակ լազերային ճառագայթը կարող է հարվածել նաև հակառակորդի աչքին՝ ընդհուպ մինչև տեսողության ամբողջական կորուստ պատճառել․․․

Բայց ամենակարևորը, որ սարքը դիպուկահարին բացահայտում է մինչև նրա աշխատանքը․․․Դիպուկահարների դեմ պայքարի շատ սարքավորումներ կան աշխարհում, որոնք բացահայտում են դիպուկահարին նրա կատարած գործողությունից հետո․․․

Այսինքն՝ կրակոցի ձայնը տարբեր սարքավորումների միջոցով ուղորոշումների ենթարկելով տարբեր տեղերից, այդ ուղղությունների հատման կետում ստանում են կրակոցն արձակելու վայրը․․․