Մերի Մակարյանը դուստր է ունեցել. երեխայի անունն արդեն որոշված է. (ՖՈՏՈ)

armdaily.am-ը գրում է.

Օգոստոսի 14-ին ծնվել է դերասանուհի, հեռուստահաղորդավար Մերի Մակարյանի առաջնեկը։ ԱՄՆ-ում գտնվող Մերի Մակարյանը դուստր է ունեցել…

Դերասանուհու մայրը՝ Ռուզան Ավոյանը, ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ շատ լավ է անցել, երեխայի անունն արդեն որոշված է, բայց այդ մասին կհայտնի ինքը՝ Մերին…

«Մերին իր ուժերով է ծննդաբերել, կեսարյան հատում չի եղել, պարզապես մեկ ամբողջ օր տևեց ծննդաբերությունը»,-ասաց նա…

Առաջիկայում դերասանուհու մայրը անպայման կմեկնի ԱՄՆ՝ թոռնիկին տեսնելու…

«Բոլորն այնտեղ են եղել՝ հարազատները, ընկերները, շատ գեղեցիկ դիմավորել են երեխայի ծնունդը…

Հետաքրքիր ու խորհրդանշական ձևավորված նվերներ են ստացել մայրն ու դուստրը: Նկարները կհրապարակի Մերին՝ կտեսնեք»…

Ով պետք է օգնի Մերիին երեխայի խնամքի հարցում, եւ արդյոք նա կշարունակի՞ իր կարիերան, թե՞ ոչ, դերասանուհու մայրն ասաց.

«Այդ մասին վաղ է խոսել, կարիերան անպայման կշարունակի, սակայն թե երբվանից՝ հայտնի չէ…

Խնամքի հարցում իրենք ամուսիններով վստահ եմ, գլուխ կհանեն: Դեռ Երջանկության բերկրանքն են վայելում…

Հետոն արդեն կյանքը ցույց կտա, թե ինչքան ժամանակ կտրամադրի երեխայի խնամքին, երբ և ինչպես կդասավորվի ամենը ընթացքը ցույց կտա…