Մարիամը այս կարևոր լուրը վարչապետ հորից շուտ է հայտնել

Հրապարակը գրում է․

Այս երկու գրառումներին եմ նայում՝ մեկը վարչապետինն է, մյուսը՝ նրա աղջկանը՝ Մարիամինը․․․

Երկուսն էլ նույն բանն են ասում, բայց ժամային առումով Մարիամը մոտ վեց ժամ շուտ է տնտեսական հեղափոխության լուրը հայտնել․․․

Հետաքրքիր է՝ նման բան լսվա՞ծ է, երբ վարչապետի աղջիկը վարչապետ հորից շուտ տեղեկացնի երկրի հետ կապված խնդիրների մասին․․․

Մնում է վարչապետի ուրախ գրառմանն արձագանքել՝ պարոն վարչապետ, ձեր աղջիկն արդեն ասել է, դուք ուշացել եք վեց ժամով․․․

Հուսանք բանը չի հասնի արտաքին քաղաքականության հաղորդագրություններին․․․