«Մամաս էլ չկա․ Վեդու հիվանդանոցում սպանեցին մորս»․ լրագրող Սյուզի Բադոյանի գրառումը

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկու տարի առաջ հիմնեցի սոցիալական իրավունքի մասին իմ կայքը , որ օգնեմ մարդկանց՝ հուշելու, թե ինչ ծավալի պետպատվեր ու սոցերաշխիքներ են գործում սոցիալական պաշտպանության ոլորտում …

ի՞նչ իմանայի, որ պետության ջանքերի մասին իրազեկումը պետք էր սկսել հենց ծննդավայրիս տգետ բժիշկներից , որ էսօր մորս մահը չտեսնեի(((

Վեդու հիվանդանոցում սպանեցին մորս ու մի պարզ պատճառով, ծերուկը նորարարություններից կուրսի չէր, որոշեց որ ինսուլտից հետո կաթիլային միացնելով իբր պիտի բուժի մամային …

ու էդպես ժամեր սպանելով՝ սպանեց նաև մորս անգիտակից վիճակից հետ բերելու հույսը…

11 օր զուսպ մրմռալով սպասեցի.. մամաս էլ չկա․․․

Arsen Torosyan, ես քեզ զգուշացրել էի մի քանի բանբերով, Կոկորդիլոսասեր մարզպետը վտանգավոր խաղերի մեջ ա, մարդկային կյանքի գնով նշանակումներ են արվում…

փաստացի էսօր մորս կյանքը խլվեց ու չգիտեմ նախարարի՞ց թե մարզպետից պիտի հաշիվ պահանջեմ․․․

Վստահ եղեք, մեղավորը պատասխան է տալու անպայման, և էս անգամ շատ անողոք եմ լինելու․․․