Մահափորձ՝ Քարդաշյանի դեմ․ հազիվ է փրկվել դիմակավորված մարդկանցից

ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման եւ ճանաչման բանաձեւը թուրքական կողմի բուռն արձագանքների պատճառ է դարձել․․․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը առաջինն է արձագանքել ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի երեկվա որոշմանը, որը նշվել է որպես արձագանք Թուրքիայի նախագահականից․․․

Այս մասին նա թվիթերյան իր էջում գրել է, որ «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող ԱՄՆ բանաձևը կարող է երկու երկրների միջև լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ», բացի այդ, ըստ Ալթունի, բանաձեւի ընդունումը վտանգում է իրենց երկկողմ հարաբերությունները․․․

«Պատժամիջոցները եւ սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից․․․

Այդ բանաձևերը պատմության մեջ կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների՝ Թուրքիայի դեմ ուղղված անմիտ ու անհոգ գործունեության պտուղ: Եվ զգալի ու երկարատեւ վնաս կհասցնի երկու երկրների փոխհարաբերություններին»,- նշել է պաշտոնյան․․․

նա նաև հիշեցրել է, որ պատմական ճշմարտությունը աշխարհին ցույց տալու համար Թուրքիան մտադիր է միջազգային պատմաբանների խումբ ստեղծել, որովհետև «պատմությունը չպետք է բաժանի ազգերին, այլ հակառակը՝ պետք է միավորի»․․․

Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքել է նաև Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։ Նա գրել է, որ այս որոշումը քաղաքական, տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ․․․

Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին արձագանքել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա ևս դեռ երեկ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով․․․

«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է, որը ոչ մի իրավական հենք և ուժ չունի։ Մարդիկ, որոնք պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, որ չեն ցանկանում առերեսվել պատմությանը»․․․

Այսօր արդեն Սենատի որոշման մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես կրկնվում են ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, որ որոշումն իրավական ուժ չի կարող ունենալ․․․

Բացի այդ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»․․․

«Միացյալ Նահանգների սենատը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է կայացրել․․․

Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,- նշված է արտաքին գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ․․․

Անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ չի մեկնաբանել Սենատի որոշումը, սակայն․․․

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ի Կոոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Էրդողանը որակել էր որպես անհեթեթ քայլ, որը ստվեր է նետում 2 երկրների հարաբերությունների վրա․․․

Բանաձևն ԱՄՆ-ի սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, նախորդ 3 անգամները տարբեր կոնգրեսականների կողմից այն չէր հասել ընդունման՝ վետո կիրառվելու արդյունքում․․․

Բանաձևն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին կրթության տարածմանը՝ օգնելու կանխել հնարավոր վայրագությունները մեր օրերում․․․

Նշենք, որ ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում․․․

Հիշեցնենք նաև, որ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ․․․

Այնուհետ բանաձևը պետք է ներկայացվեր Սենատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և սենատորների հանդիպումը, որից հետո տեղի ունեցան վետո կիրառելու հայտնի պատմությունները․․․

ԱՄՆ-ի կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի և վերին՝ Սենատի կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը թույլ է տալիս այն արդեն ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին․․․

Ահա այս փաստն է, որ հանգիստ չի տալիս թուրք իշխանավորներին։ Իսկ նրանց խանգարողների թոփ 5-յակի մեջ է մտնում աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանը․․․

Քիմը բազմիցս է անդրադարձել՝ ցեղասպանության ճանաչման հարցերին ու մեծ ազդեցություն ունի այդ գործընթացի վրա․․․

Չմոռանանք, որ թե նա ու թե իր ամուսին՝ հայտնի ռեփեր Քայնե Վեստը անձնապես շատ մտերմիկ հարաբերություններ ունեն ԱՄՆ նախագահի հետ․․․

Իսկ նրանց խոսքի ուժեը, անկասկած, մեծ է հատկապես Դոնալդ Թրամփի մոտ․․․

Հայտնի է, որ այս անգամ էլ, Քարդաշյանը նախքան բանաձևի ընդունումը ինստագրամի իր էջում խնդրել էր իր բոլոր 153 միլիոն հետեւորդներին զանգահարել իրենց նահանգի կամ իրենց ծանոթ սենատորներին, կոչ անել նրանց ընդունել Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւը, որը սենատ էր բերվել արդեն չորրորդ անգամ․․․

Քարդաշյանը նաեւ կոչ է արել հետեւորդներին կիսվել իր գրառմամբ՝ բանաձևի ընդունումն անվանելով Ցեղասպանության ճանաչման վերջին փուլ․․․

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ այդ գրառումից, և Սենատի կողմից բնաձևի ընդունումից ժամեր անց, մի քանի դիմակավորված անձինք, փորձել են ներխուժել Քարդաշյանի տուն․․․

Շատերը կարծում են, որ այդ ոչ մի կերպ կապված չէ բանաձևի ու իր կոչի հետ, այլ ընդամենը գողության փորձ էր, իսկ ոմանք էլ վստահ են, որ դա հենց մահափորձի կամ առնվազն Քիմին վախեցնելու միտում է ունեցել, քանի որ․․․

Քարդաշյանն արդեն իսկ իր ինսթագրամյան էջից հեռացրել է մեկ օր առաջ արված իր այն գրառումը, որ ուղղված էր բանաձևի ընդունմանը․․․

Ինչևէ, բոլոր դեպքերում պետք է փաստենք, որ նման գործելավոճը խորթ չէ թուրքերի համար ու շատ հավանական է, որ իսկապես մահափորձ է ծրագրվել Քարդաշյանի դեմ․․․