Մահացել է սիրված դերասան Գևոն

Այսօր առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո: Այս մասին ֆերսբուքյան իր էջում գրել է դերասան Լենդ Մկրտչյանը, ինչպես նաև լուրը հաստատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:

Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման:

 

Աղբյուրը՝ blognews.am