ՀՐԱՏԱՊ. Հայտնի ՊՆ փոխգնդապետ է կալանավորվել. Խայտառակ մանրամասներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի ՊՆ փոխգնդապետ է կալանավորվել. Խայտառակ մանրամասներ…

armlur.am-ը գրում է.

Արմեն Բախշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,

որ նա, զբաղեցնելով Պն N ԶՈՐԱՄԱՍԻ զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը՝ կոչումով փոխգնդապետ,

հանդիսանալով նյութական միջոցների պահպանման պատասխանատուն, պաշտոնեական դիրքն օգտագործելով,

անձեռնմխելի պաշարից, յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝9538457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 19950 լիտր դիզվառելիքի և 100 լիտր բենզինի,

իսկ ընթացիք ՎՔՆ միջոցներից՝900 լիտր բենզին, որը հետագայում իրացրել է, իսկ ստացված գումարը տնօրինել…

Բացի այդ, տեղեկանալով իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի պահպանության տակ գտնվող 19Ժ6 ռադիոլոկացիոն կայանից մեծ քանակությամբ խրամաբջիջների հափշտակության դեպքի մասին, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝

չի կատարել իր պարտականությունները և այդ մասին սահմանված կարգով վերադաս հրամանատարությանը չի հայտնել,

ինչի պատճառով հափշտակության դեպքն իրավապահ մարմիններին հայտնի է դարձել ամիսներ անց…