ՀՐԱՏԱՊ: Համացանցում տեսանյութ է հայտնվել սահմանապահ Այգեպար գյուղի այս գիշերվա իրավիճակից. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այգեպար գյուղի բնակիչները ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնում են, որ այս պահին գուղի վրա կրակոցներ չկան, պետք չէ տեղեկատվական պատերազմի զոհ դառնալ…

«Իմ կանգնած դիրքում քիչ առաջ կանգնած նկարվել է Սիփան Փաշինյանը, 300 մ ներքև երեխեքը հանգիստ քնած են…

Ես չգիտեմ՝ ով ա տարածել, թե գյուղը տարհանել են, մեր գյուղն սկի 92-ին տարհանել…

Հա, կրակոցներ կան Մովսես գյուղի դիրքերից մինչև Չորաթանի Ներքին թաղ»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը՝ հաստատելով, որ Մովսեսի դիրքերում կռիվ է գնում, իրենք ամեն պահի պատրաստ են օգնության հասնելու: