ՀՐԱՏԱՊ. Ալիևը ցանկանում է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխել է հռետորաբանությունը: Դեռևս մի քանի օր առաջ բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջ քաշող Ալիևն արդեն սկսել է խոսել բանակցություններին վերադառնալու մտադրությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա, խոսելով ռուսական «Առաջին ալիքի» եթերում, նշել է, որ մտադիր է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների փուլի ավարտից հետո…

«Երբ ավարտվի ռազմական դիմակայման փուլը, մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ: Ի դեպ, Ադրբեջանը մարտական գործողությունների ամենասկզբում էլ ասել է, որ մենք բանակցային գործընթացից դուրս չենք գալիս, մենք ակնկալում ենք քաղաքական լուծում»,-նշել է նա: Ակնհայտ է, որ հայկական զինված ուժերի ջախջախիչ հաջողություններից հետո Ադրբեջանի նախագահը վերանայել է իր մոտեցումները…

Նախապայմանների առաջքաշման նրա հայտարարություններից հետո միջազգային հանրությունը ևս ակտիվացրեց կոչերը՝ ռազմական գործողությունների անհապաղ և առանց նախապայմանների դադարեցման մասին…

Դրան էր ուղղված նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը…