ՀՐԱՏԱՊ։ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում…

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից…

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը՝

Երեւան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»․․․․

Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով: ԱՅս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով օդանավակայանին: