«Հոգնած տրյապկա», «անբարոյականի վաստակ». ԱԺ-ում լարվածությունը հասավ գագաթնակետին. (Տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 28–ին թեժ լեզվակռիվ ծավալվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքայնի միջև, որի ընթացքում պատագամավորներն անցան անձնական վիրավորանքների։

«Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում: Անընդհատ ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ մոտ ինչ-որ մանիա կա: Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, պատասխանելու եմ Ձեր փեշի hետևում պախկված Էդմոն Մարուքյանին… Նա մեկ Ձեզ է խնդրում ելույթ ունենալ, մեկ Գորգիսյանին, քանի որ չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում: Դրա համար ես պատասխանելու եմ նրան»,-իր ելույթում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Դուք թիմի մասին եք խոսում: Ես հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ շատերը մահանալուց պրծան: Ես Ձեզ գրում էի «ԵԼՔ» խմբակցության խմբի մեջ, խնդրում դուրս գալ փողոց երևանցիների համար, սակայն դուք դուրս չեկաք: Այդ ժամանակ Մարուքյանն այդպես ընդդիմության տեսիլք էր ստեղծում: Ես կպատմեմ շատ բաներ, որոնք գիտեմ, թե որտեղից է եղել»,-ասաց նա:

«Մենք էլ կպատմենք»,- արձագանքեց Անի Սամսոնյանը:

Դրանից հետո Էդմոն Մարուքյանը «հոգնած» անվանեց Ալեն Սիմոնյանին:

«Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական տրյապկա»,- ասաց Սիմոնյանը:

Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով հանդարտվել:

«Քեզ քո բոյի չափով պահիր, այ քաղաքական տրյապկա»,- ասաց Ալեն Սիմոնյանը Մարուքյանին:

«Անբարոյականի վաստակ»,-տեղից հայտարարեց Մարուքյանը:

«Չափիդ մեջ կմնաս սրանից հետո: Անբարոյականի վաստակը դու ես»,-ասաց Սիմոնյանը:

Չնայած Միրզոյանի կոչերին, կողմերը չհանդարտվեցին, միայն մի քանի փորձից Միրզոյանին հաջողվեց հանդարտեցնել կրքերը՝ հայտարարելով, որ ամեն ինչ սկսել է Մարուքյանը, ով հոգնած է անվանել Սիմոնյանին:

Աղբյուրը՝ ArmDay.am