հկկկ

Թուրինում ավարտվեց «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը, որտեղ 631 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինան: Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը: Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր`

Ուկրաինան «Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում էր Kalush Orchestra-ն Stefania երգով: Խումբը ժյուրիի կողմից ստացավ 192, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 439 միավոր՝ միանգամից առաջ անցնելով բոլոր մասնակիցներից`

Բայց այստեղ ամենատարօրինակը ոչ թե Ուկրաինայի նախապես ծրագրված հաղթանակն էր՝ այլ Հայաստանի ժյուրիի անդամների ընտրությունը։ Իսկ ինչով էր տարօրինակ Հայաստանը գրեթե երբեք 10, կամ առավել ևս 12 միավոր չի տվել Իսպանիային։ Իսկ այս տարվա Իսպանիայի մասնակցի միակ հիշվող բանը՝ ոչ նրա ձայն էր, և ոչ է կատարած երգը Շանելը հիշվեց բացառապես իր բարեմասնություններով`

Երկրորդ՝ Ինչու ենք մենք ուղարկում Ռոզա Լինի պես տաղանդավոր ու համեստ երգչուհու,  ինչու ենք մենք համարում որ այն մրցունակ կատարող է, ինչու ե՞նք մենք մեր բեմադրությունը այդ կերպ ստանում, եթե մենք քվեարկելու ենք բացառապես բարեմասնություններով հիշվող համարի օգտին։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում`

Արդյո՞ք չկար պատվեր իջեցված ինչ-որ ընկերությունների կողմից, ովքեր որ ֆինանսապես շահույթ կունենային եթե Իսպանիան հայտնվեր հաղթող եռյակում`

Արդյո՞ք Հայաստանը նույնպես ներգրավված չէր միջազգային այդ ենթադրելի խարդախության մեջ`

Եթե մենք նման կատարմանն ենք 12 միավոր տալիս՝ համարելով, որ այն հաղթանակի արժանի կատարում է, ապա տրաաբանական կլիներ, որ հաջորդ տարի ուղարկեինք ոչ թե պրոֆեսիոնալ երգչի՝ պրոֆեսիոնալ երգով ու կատարումով, այլ ուղղակի հետույքը լավ շարժող ինչ-որ մերկապարահու