Հենց այսօր կլինեն խոշոր պաշտոնանկություններ․ Խիստ կպատժվեն բոլորը

Հիշեցնենք, որ երեկ՝ Արտակարգ դրության պայմաններում տեղի ունեցավ Գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքը: Այս տեղեկությունը տրամաբանական ու ենթադրելի մեծ իրարանցում և դժգոհություն առաջացրեց հնրության շրջանում․․․

Նախ նշենք, որ Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղյակ չէն, որ երեկ, արտակարգ դրության պայմաններում, տեղի է ունենում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը։ Վարչապետի խոսնակն ասել էր, որ նման տեղեկություններ չունի, իսկ հարցին, թե վարչապետին ու կառավարության անդամներին շտաբի պետը չի՞ հրավիրել հարսանիքի, հրավերներ չե՞ն ստացել, պատասխանեց՝ «իհարկե ոչ՞։ Դավիթ Տոնոյանի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ նշեց, որ տեղեկությունուններ չունի ՝ նախարարը հրավիրվա՞ծ է, թե՞ ոչ․․․

Հավելենք նաև, որ Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը․․․․

Այս առիթով ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Հովսեփյանը գրել է, որ իր ունեցած տեղեկություններում հենց այսօր խոշոր պաշտոնանկություններ են լինելու և մի շարք բարձրաստիճան ղեկավարներ անպայման պատասխանատվության են ենթարկվելու, քանի որ վարչապետ Փաշինյանը չի կարողացել <<մարսել այս ինֆորմացիան>> ու պատրաստվում է խիստ պատժել բոլոր օրինախախտներին՝ անգամ նախարարների մակարդակով։