Հենրիխը նույնպես միացավ․ Նրա անակնկալն՝ ամենամեծն էր

Հիշեցնենք, որ Փաշինյանը՝ Հեռուստամարաթոն 2019-ին ասաց․․․

Ես հիմա ուղիղ եթերում ուզում եմ մարտահրավեր նետել աշխարհի 3 հայի՝ Challange անենք, առաջինը Սերժ Թանկյանին…

Սերժ, ես մարտահրավեր եմ նետում քեզ, որ մտնես Himnadram.org կայք, համոզված եմ, որ դու բանկային քարտ ունես և անես այնպես,

որ ամեն ամիս, մինչև քարտիդ գործողության ավարտը 10 հազար դրամին մոտ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին,

երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, 22 դոլար ամեն ամիս, և երրորդ մարդը՝ Ալեքսիս Օհանյանին, չգիտեմ հիմա հետեւում եք, թե չէ, եղբայր, ես Challange եմ անում ձեզ,

որ նույն կայքով անեք այնպես, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին․․․

Այստեղ ամենակարևորն է, որ դուք ամենքդ մարտահրավեր նետեք ևս 3 հայի և դա անեք հրապարակային, այդպես յուրաքանչյուր մարտահրավեր ընդունող նույնը փոխանցի ևս 3 հոգու․․․

Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե․ նշել էր Նիկոլ Փաշինյանը․․․

Վարչապետի մարտահրավերին արդեն իսկ արձագանքել են Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը․․․․

Յուրաքանչյուրն իր հերթին մարտահրավեր է ուղարկել 3 հայազգի մարդկանց․․․

Փաշինյանի կոչը կայծնակային արագությամբ տարածվեց և այդ Challange-ին միացան շատերը․․․

Հենրիխ Մխիթարյանը միշտ էլ աչքի է ընկել իր հայրենանպաստ գործունեությամբ․․․

Բացի այն, որ նա իր փայլուն խաղով հպարտ է պահում հայ ազգի պատիվը ամբողջ աշխարհում․․․

Նաև իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր և իր մեծ ավանդն ունեցել հայրենիքի զարգացման կարևոր գործում․․․

Եվ ահա, մեր Հենոն անտարբեր չի գտնվել նաև Փաշինյանի կոչ-մարտահրավերի հանդեպ․․․

Լուրեր են տարածվել, որ Մխիթարյանը նույնպես պատրաստվում է միանալ այդ ակցիային ու բացի այդ նա մտադիր է մեծ պրոպագանդա տանել Իտալիայի հայերի շրջանում, որպեսզի վերջիններս նույնպես ակտիվ մասնակցություն ունենան․․․

Հիշեցնենք, որ Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնը, դեռևս չի կայացել Իտալիայում, ինչպես նաև Իրանում և Լիբանանում։ Հավանաբար նրանք կլինեն հաջորտ տարվա գարնանը․․․