Հարևшնները քшշքշել, հшյհпլել ու բռունցքпվ հшրվшծել են Հшյկ Մարությանի դեմքին․․․

Hraparak.am-ը գրել է․

Քիչ առաջ միջադեպ է եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում․․․

Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին․․․

Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռնք ու իջել բակը մաքրելու: Հարևանները տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին: Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին․․․

Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել, այդպիսով հանդարտեցնելով լարված վիճակը․․․