Հարգելի Աբրահամ, այլևս ժամանակ չկա․ Արեք անհնարինը․․․

Հարգելի Աբրահամ․ Ձեր շուրջԸ հավաքվելու կոչերն ընդունվեցին մեծ ջերմությամբ և ստացան հասարակական լայն հնչեղություն։ Հազարավոր մարդիկ համակարծիք եղան այդ մտքի հետ․․․

Հիմա՝ բովանդակ խոսքս սկսելուց առաջ, ցանկանում եմ ցիտել Ձեզ, որ ասել եք վերջին հաղորդման ընթացքում․ «Ես այդքան խիզախություն ունեմ ասելու, որ մերժել և մերժում եմ բոլոր նախկին ու ներկա ղեկավարների առաջարկած և իրականացրած տարբերակները, և ամենևին պարտադիր չէ ինչ-որ շրջանակնների, կամ քաղաքական թիմերի դուր գալու համար վաճառեմ միտքս և խիղճս։ Ես կոնֆետ չեմ․ դուք դա եք ուզում բայց չեք ստանա։ Իմ պետությունը, պետականության գաղափարը վեր է ինձնից, և ամենքիցդ։ Ով էլ՝ կեղտ կփնտրի այս ամենի մեջ, Աստված իր հետ։ Իմ ազգն ունի հարյուրհազարավոր զավակներ, որոնք այսպես են մտածում, այսպես են ապրել, և ուզում են ապրել արժանապատիվ։ Ես այդ տեսկին ասում եմ․ ձեզ հետ եմ։ Չկոտրվեք, չվհատվեք։ Մեզ համար այս անհեռատես քայլը նվաստացնող է, ոչ թե վտանգավոր, այլ՝ կործանարար։ Ուստի ևս մեկ անգամ նայեք ժամացույցին․․․»․ Ես ու իմ պես հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ ամեն րոպե նայում են ժամացույցին՝ գիտակցելով, որ այդ հետհաշվարկ է․․․

Դուք ճիշտ եք․ խառնել Ձեր անձը այսօրվա քաղաքական խաժամումիժի մեջ, առնվազն սխալ ու անբարո քայլ կլինի, սակայն լսելով Ձեր խոսքը, ընկալելով այն գիտական, դիվանագիտական հսկայական պաշարը, որ գալիս է Ձեր խոսքից, ստիպում է, որպեսզի զգացվի Ձեր ու Ձեր պես մտածող մարդկանց կարիքը։ Դուք ասում եք, որ Ձեր նման կան հարյուրհազարավոր մարդիկ․ ճիշտ եք, բայց, ինքներդ էլ գիտեք, որ շատ հաճախ, ճիշտ մտածելը, ազնիվ նպատակները քիչ են։ Կարևոր է, որ դրանք կյանք ստանան ու իրագործվեն։ Եթե մեր երկիրն այսօր չլիներ այս օրհասական վիճակում, անմտություն կլիներ դիմել Ձեզ մեծ քաղաքականություն մուտք գործելու կոչ-խնդրանքով, քանզի Դուք Ձեր տեղում եք, ու փայլուն եք կատարում Ձեր խղճի ու մտքի առջև դրված խնդիրը․․․

Մշտապես դեմ եմ եղել կուսակցական լինելու գաղափարին, քանզի վստահ եմ, որ լավ ու ազնիվ մարդիկ հազվադեպ, կամ գրեթե չեն լինում ռեալ պոլիտիկում, քանզի համոզված եմ, որ քաղաքականությունն ու պաշտոնն այն ճահիճն է, որտեղից ծայրահեղ դժվար է մաքուր դուրս գալը։ Ես չեմ դիմում Ձեզ՝ որևէ պաշտոն ստանձնել, դառնալ պատգամավոր, նախարար, կամ էլ վարչապետ։ Ես ընդամենն ասում եմ, որ առաջնորդեք այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր այս պահին ունեն դրա կարիքը։ Ինչպես իմ նախորդ գրառման մեջ ասացի՝ մեզ այսօր առավել քան երբևէ պետք են ՆՈՐ անհատներ, և այդ նորը չի վերաբերվում զուտ անձին, այլ ՆՈՐ մտածողություն, ՆՈՐ աշխարհընկալում, ՆՈՐ ճանապարհի ուրվագծի կարողություն։ Եվս մեկ անգամ ասում եմ․ մերժելի են բոլոր առկա քաղաքական ուժերը որպես կուսակցություններ։ Անշուշտ յուրաքանչյուր քաղաքական ուժ կոչվածի մեջ էլ կան ու կլինեն արժանավոր մարդիկ․․․

Դիմում եմ Ձեզ կոչ-խնդրանքով․ ճանապարհ ցույց տալու հետ մեկտեղ, կանգնեք այնտեղ տանող ուղղու առջևում, որպեսզի մեր քայլերը լինեն ամուր, ու չշեղվեն այդ ճանփից։ Գիտակցում եմ, որ այս պահին գրեթե անհնարինն են խնդրում Ձեզնից, բայց օրհսկան պահերին, թերևս, անհնարին թվացող քայլերով է լույսը երևում։ Գիտեմ, որ քննադատների, այս կամ այն անձի հետ հետ կապողների պակաս չեք ունենա։ Բայց գիտեմ նաև, որ դրանք անկերևոր են Ձեզ համար։ Անկեղծ ասած այս հեռակա զրույցը Ձեզ հետ․ (հուսամ, որ կարդում եք) փոքր-ինչ տարօրինակ է թվում նաև ինձ համար, բայց ինքս սա տեսնում եմ, որպես ելք, միտքս, կոչ-խնդրանքս Ձեզ տեղ հասցնելու․․․

Այսօր ինչ էլ, որ անենք, միևնույնն է քայլերի հստակ ուղեցույց է պետք։ Գտեք մի ձև և ավելի առարկայական քայլերով օգնենք, որպեսզի կարողանանք հասնել Ձեր իսկ նշած ելքերին ու փրկել գոնե այն, ինչ դեռևս կարող եք։ Հարգելի Աբրահամ, այլևս ժամանակ չկա․ ի գործ։ Երազանքս է, որ Ձեր հաղորդման ընթացքում երևացող այդ հետհաշվարկը կանգ առնի ու լինի նոր ժամանակացույց՝ շենցնելու և զարգացնելու մեր երկիրը՝ Հայաստան ու Արցախ աշխարհը։ Հ․Գ․ Ես դիտավորյալ ամբողջական չեմ ներկայանում, քանզի սա լոկ մեկ հոգու կոչ չէ, քանզի վստահ եմ, որ այս գրության տակ կստորագրեն տասնյակ հազարավոր մարդիկ։ Հեղինակ՝ Ա․ Ջ․