Հայտնի է դարձել, թե երբ են բացվելու ԱՊՀ երկրների սահմանները

Ռուսաստանը Ղազախստանի հետ սահմանները կբացի ոչ շուտ, քան 2020 թվականի հոկտեմբերին , իսկ ԱՊՀ մյուս երկրների հետ իրավիճակն ընդհանրապես անկանխատեսելի է, հայտարարել է «Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի» գործադիր տնօրեն Միխայիլ Մալցեւը:

Նրա խոսքով՝ ամռան սկզբին սպասվում էր, որ սահմանները բաց կլինեն հուլիսի 15-ին, սակայն այդ կանխատեսումները չիրականացան։ Այսօրվա դրությամբ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ սահմանների բացման հետ կապված իրավիճակը մնում է անկանխատեսելի։

Մալցևը նաև հավելել է, որ Ռուսաստանը պահպանում է դեպի Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, Հայաստան չվերթների բարձր պահանջարկը։ Հետաքրքրություն են առաջացնում նաեւ դեպի Վրաստան չվերթները։

Աղբյուրը՝ ArmDaily.am