Հայտնի դերասան Մել Գիպսոնը հայերի հետ է։ Նա հզոր խոսքեր է ասել մեր մասին

Վաղուց է հայտնի անվանի ռեժիսոր Ռոջեր Կուպելյանի «Բյուզանդիայից արևելք» նախագծի մասին, որը իրшկանանում է Հոլիվուդում MGM ընկերության վերшհսկմամբ: Որոշ ԶԼՄ-ներ անհեթեթ սխալ թույլ տվեցին՝ նշելով ֆիլմի էկրան դուրս գալու կոնկրետ ժամկետներ, այնինչ Կուպելյանը իր հարցազրույցում ասել է, թե որևէ ժամկետի մասին երբեք խոսք չի եղել․․․


Ֆիլմում նկարահանվող բազմшթիվ անվանի դերասանների մեջ է նաև համшշխարհային կինոյի աստղ Մել Գիբսոնը: Դեռ 2012-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի աշխատողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Ես դիմել եմ Հայաստանից դուրս ապրող մի հայտնի ձեռնարկատիրոջ, ով Մել Գիբսոնի հետ շփումներ ունի: Այժմ նախապատրաստական աշխատшնքներ են գնում»: «Time to analyze» տեղեկատվականվերլուծական պորտալը պատրաստել է դերասանի բազմաթիվ հարցազրույցներից․․․

Հիմնական աղբյուրներն են Armenian Weekly, Asbarez Jouranl, California Courier, Hornizon Magazine-ը: «Ես տպավորված եմ հայերի հետ շփումներից, նրանք բարյացկամ են, էլ չասած՝ նրանց հյուրընկալությունը: Ես հայ ընկերներ ունեմ ու հպարտանում են նրանցով: Հրաշալի է տեսնել, որ մարդիկ շատ բանի են հասնում ուրիշ երկրներում: Ես անկեղծ զարմացել էի, երբ իմացա, որ հայերը Գլենդեյլի բնակչության մեծամասնությունն են կազմում: Հիշում եմ, երբ ես նոր էի սկսել նկարահանվել լուրջ ֆիլմերում, նահանգապետը նույնպես հայ էր՝ Ջորջ Դոքմեջյանը, հիմա էլ շատ հայեր կան քաղաքականության մեջ․․․

Հայերը մեծ հաջողությունների են հասել այստեղ, բազմաթիվ անվանի հայ մասնագետներ կան: Հայերը միասնական են և դա շատ կարևոր է հաջողության հասնելու համար: Ես գիտեմ հայոց ցեղասպանության մասին, գիտեմ, որ հայերը դժվարին պատմություն են ունեցել, որ հայերը  միշտ պայքարել են ու միշտ պահպանել են իրենց ինքնատիպությունը, բնավորությունը, իրենց պատմությունը ներկայացրել են աշխարհին» «Ես միայն վերջերս եմ իմացել, որ Կալիֆորնիայում մեծ թվով հայեր են ապրում, դա նաև իմ համար անակնկալ էր: Երբ ես այցելում էի մեր ավանդական կաթոլիկ եկեղեցի, միշտ տեսնում էի մարդկանց մեծ ամբոխ, որը կիրակնօրյա արարողության էր այցելում դիմացի եկեղեցում․․․

Անկեղծ ասած, մինչ այդ չգիտեի, որ դա հայկական եկեղեցի է: Մանկության տարիներին շատ եմ ֆիլմեր տեսել, որոնք նկարահանել է Ռուբեն Մամուլյանը և միշտ հիացել են նրա տաղանդով, իհարկե, շատերի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց լսել եմ, որ հայերը բազմաթիվ տաղանդավոր մարդիկ ունեն կինոարտադրության աշխարհում»․․․


«Ես ծանոթացել եմ բազմաթիվ անվանի մարդկանց հետ, այցելել եմ Լոս-Անջելոսի հայկական եկեղեցի, իմ հայ ընկերները շատ անգամներ են պատմել հայ ժողովրդի պատմության մասին, իհարկե, ես նաև իմացա պատճառը, թե ինչու է հայերի մեծամասնությունը այստեղ գտնվում: Ճիշտն ասած, ես հիացած են հայ ժողովրդով, որը ոչ միայն կարողացավ պահպանել իր հավատքը, այլև այն ամրապնդեց ողջ աշխարհով մեկ, հայ ժողովրդի ոգին անկոտրում է, ես դա հասկացել եմ, և անչափ հպարտ եմ, որ այդքան հայ ընկերներ ունեմ»: