Հայերին սպանում էին Ադրբեջանում. Փաշինյանի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցուն

armlur.am-ը գրում է.

Հայերին սպանում էին Ադրբեջանում. Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցուն…

Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին հայտարարել է,

hայերը չեն հեռացել, նրանք փախել են Ադրբեջանից՝ առանցհագուստի, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնց հատկացվել են ավտոբուսներ եւ որոնց ուղեկցել է ոստիկանությունը…

Հարց տվող տղամարդը հայտարարել է, որ ինքն ադրբեջանցի է, բայց ծնվել է Վարդենիսում եւ իր ընտանիքը ստիպված է եղել լքել Հայաստանը հակամարտության սկզբին…

«Հայերին սպանում էին Ադրբեջանում Սումգայիթի ջարդերի ժամանակ, ավելի ուշ սպանությունները շարունակվել են Բաքվում եւ տրածվել Ղարաբաղում…

Նրանք փախել են Ադրբեջանից առանց հագուստի…

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ապա, կառավարության որոշման համաձայն,

ադրբեջանցիներն ապահովվել են ավտոբուսներով եւ նրանց ուղեկցել է ոստիկանությունը: Ոչ մի ադրբեջանցի չի տուժել»,-նշել է Փաշինյանը…