Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու. Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանում ազգությամբ հայ հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը ինսթագրամի իր միկրոբլոգում եռագույն դրոշի լուսանկար է հրապարակել և գրել է. «Մեծ տագնապով եմ հետևում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։

Հայաստանի այս գեղեցիկ տարածաշրջանը իմ փոքրիկ հայրենիքն է։ Հենց Տավուշի մարզից են իմ բոլոր նախնիները հոր կողմից։ Մի քանի օր եղել են մարտեր. Լուսավոր հիշողություն զոհվածների համար: Եվ հետո. դադարեք սադրել հայկական բանակը։ Կանգնեցրեք մտացածին «հայկական ագրեսիայի» “մասին ապատեղեկատվությունը։

Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ է մղվելու։ Այդպես միշտ եղել է։ Այդպես միշտ կլինի։ Խաղաղությունը միակ լուծումն է։ Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»։

Աղբյուրը՝ ArmDaily.am